
Վրաստանի խորհրդարանում պատգամավորներին բաժանվել է հակաարևմտյան բովանդակությամբ գիրք՝ «Մերկացնելով Լյուցիֆերին», տեղեկացնում են ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամները։
«Խորհրդարանում հայտարարեցին, որ հեղինակը գիրքն անձամբ է ուղարկել խորհրդարանականներին։ Օրենսդիրը պնդում է, թե գրքերը բաժանելու հետ կապ չունի։ Ասում են՝ հեղինակը գրքերը փոստով ուղարկել է թե՛ ընդդիմադիր, թե՛ մեծամասնության պատգամավորներին, կանցելերիան էլ ստացած փաթեթը բաժանել է հասցեատերերին»։
Ընդդիմությունը նշում է, որ «անհայտ հեղինակի գիրքը հակաամերիկյան և հակաարևմտյան բովանդակությամբ է»։