SJC-ն Քաթամաձեի գործը դատարան է ներկայացրել որպես «դատարանի ընկեր»

«Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) Թեմուր Քաթամաձեի գործը Թբիլիսիի քաղաքային դատարանին ներկայացրել է որպես «դատարանի ընկեր» (Amicus curiae)։ Գործը վերաբերում է Քաթամաձեին Վրաստանում միջազգային պաշտպանության տրամադրմանը։

Նշենք, որ այսօր` մարտի 18-ին, ժամը 15:00-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կընթանա Թեմուր Քաթամաձեի գործի դատական նիստը։ Գործը քննելու է դատավոր Դիանա Փարքոսաձեն։ Դատարանը պետք է որոշի, թե արդյոք Բաթումիի բողոքի ակցիաների դրոշակակրին պե՞տք է տրամադրվի փախստականի կարգավիճակ, թե` ոչ։

SJC-ի կարծիքով` կարևոր է, որ դատարանը պատշաճ ուշադրությամբ ուսումնասիրի համապատասխան միջազգային և ներպետական ​​իրավական չափանիշները և գործի շուրջ քաղաքական ենթատեքստը: