
«Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) արձագանքել է Հանրային հեռարձակողից Նինո Զաուտաշվիլիի և Վասիլ Իվանով-Չիքովանիի հեռացմանը։ Ըստ կենտրոնի` հեռարձակողի ղեկավարության կողմից հակառակ տեսակետներ ունենալու պատճառով աշխատակիցների հետապնդումը ստացել է ամենախիստ ձևերը, ինչը բացահայտորեն խախտում է լրագրողների և աշխատանքի հավասարության իրավունքը։
Ըստ կազմակերպության՝ «տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս սահմանադրությամբ պաշտպանված անկախ ինստիտուտի նկատմամբ քաղաքական վերահսկողության իրականացումը, որը Վրաստանում լրատվամիջոցների վատթարացող վիճակի ֆոնին ավտորիտարիզմի մտահոգիչ միտումի դրսևորում է»։
SJC-ն գրել է, որ հեռուստաալիքի ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումները և աշխատանքից քննադատող ու հեղինակավոր լրագրողների հեռացումը «լուրջ բիծ է ալիքի պատմության մեջ»: Ըստ կազմակերպության` ակնհայտ է, որ այդ գործընթացները ակնհայտորեն սրում են ղեկավարության հաշվետվողականության և հասարակության առաջ պատասխանատվության հարցը:
Կազմակերպությունը համերաշխություն է հայտնել աշխատանքից ազատված լրագրողներին և նշել, որ պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու համար նրանց իրավունքներն ու շահերը։
Հիշեցնենք. ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ կարգապահական հետաքննության հիման վրա Հանրային հեռարձակողի հաղորդավարներ Նինո Զաուտաշվիլին և Վասիլ Իվանով-Չիկովանին ազատվել են աշխատանքից։
Երկու հեռուստահաղորդավարներն էլ նշել են, որ տեղյակ չեն հետաքննության արդյունքներից և պայմանագրերը խզելու պատճառներից։