Սոցիալական արդարության կենտրոնի (SJC) գնահատմամբ՝ հունվարի 18-ին Թբիլիսիի Թեմքա թաղամասի ոստիկանության շենքի մոտ անհամաչափ ուժի կիրառմամբ ցուցարարներ են ձերբակալվել։
Կազմակերպությունը կոչ է արել ՆԳՆ-ին ժամանակին ազատ արձակել ձերբակալվածներին, նաև հանրությանը տեղեկվություն տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին։
«Իրավապահներն ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ են կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ։ Երբ քաղաքացին հնարավորություն չունի դիմադրելու ոստիկանների մեծ թվի պատճառով, նրա նկատմամբ ուժ կիրառելն ու վիրավորելն ուժի ավելցուկ է։
Մինչ այժմ Հատուկ քննչական ծառայությունը, որի մանդատը ոստիկանության կողմից ավելորդ ուժ կիրառելու դեպքերին արձագանքելն է, նշված դեպքի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։