«Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպությունը խնդրել է Եվրոպայի խորհրդին անհապաղ արձագանքել վերջին ամիսներին կառավարության նախաձեռնած օրենսդրական փաթեթին։ Խոսքը Վրաստանի խորհրդարանում ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունման մասին է։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ը նշել է, որ տագնապալի է գնահատում երկրում ԼԳԲՏ անձանց իրավական կարգավիճակը:
«Նշված օրենքների նախագծերը խախտում են ոչ միայն ԼԳԲՏ անձանց իրավունքները, այլև մարդկանց լայն շրջանակի արտահայտվելու և հավաքվելու իրավունքը, նաև կրթության և ակադեմիական ազատության իրավունքը»,- նշել է ՀԿ-ն։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ը կոչ է արել դատապարտել ԼԳԲՏ խմբի նկատմամբ համակարգված խտրականության և ճնշման պետական քաղաքականությունը` ներառյալ հոմոֆոբ օրենքների ընդունումը։
Կարդացեք նաև՝