Սիրիայում վրաստանցի ընտանիք է զոհվել: Տեղեկությունը հաստատել են Պանկիսիից` զոհվածների (34-ամյա Աղազա Բորչաշվիլի, 36-ամյա Կախա Տոխոսաշվիլի և նրանց 8-ամյա երեխան) հարազատները:
Ինչպես Radio Way-ին տեղեկացրել են հարազատները, ամուսինների և երեխայի մահվան մասին տեղեկություն են ստացել ամիսներ առաջ, չնայած դրանք հաստատված չեն եղել: Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն, ըստ հարազատների, ընտանիքը մահացել է ռմբակոծությունից: Կինը եղել է հղիության ութերորդ ամսում։
Կախա (Օսման) Տոխոսաշվիլին Սիրիա է մեկնել 4 տարի առաջ և կռվել «Իսլամական պետության» շարքերում: «Իսլամական պետության» անդամ է եղել նաև նրա եղբայրը` 26-ամյա Բեքխան Տոխոսաշվիլին, ով եղել է վրացի նախկին զինվորական Թարխար Բաթիրաշվիլիի բանակում: Բեքխան Տոխոսաշվիլիի մահվան մասին տեղեկություններ է տարածվել 2016 թվականի հուլիսին:
Պանկիսիում գործող Radio Way-ի փոխանցմամբ` Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Պանկիսիի 30 բնակիչ: