
Սիրիայի արտաքին գործերի նախարար Փեյսալ Միկդադը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Հանրապետություն, ռուսական Ria Novosti-ին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը։
Դեսպանի խոսքով՝ Միկդադին այսօր՝ օգոստոսի 23-ին, նախ կժամանի Մոսկվա, որից հետո կայցելի Աբխազիա։
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ծրագրում Աբխազիայի «բարձրաստիճան պաշտոնյաների» հետ։
Հիշեցնենք, որ Սիրիան՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի դե ֆակտո անկախությունը ճանաչել է 2018 թվականի մայիսին։ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Դամասկոսում տեղի է ունեցել Աբխազիայի «դեսպանատան» հանդիսավոր բացումը։