
Թբիլիսիում նոյեմբերի 10-ին տեղի կունենա «Շուշանիկ թագուհու գումարտակը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը երիտասարդների համար:
Ֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Գուլիկյանն ու Արթուր Մարտիրոսյանը:
Ֆիլմը նվիրված է Վրաստանի այն էթնիկ հայ քաղաքացիներին, ովքեր պայքարել են Աբխազիայում՝ պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ազատությունն ու անկախությունը, և ընկել են մարտի դաշտում։
Ցուցադրությունն նախատեսված է հատուկ երիտասարդ հանդիսատեսի համար։ Այն տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 17:00-ին, «THE BILTMORE TBILISI » հյուրանոցի (29, Ռուսթավելի պող.) ամֆիթատրոնում:
Ֆիլմի ցուցադրությանյ ներկա գտնվելու համար հարկավոր է գրանցվել լրացնելով հայտը: