Շուրջ երեք տասնյակ բերման ենթարկված՝ փետրվարի 2-ի ցույցից

Երեկ՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրը, ոստիկանությունը վարչական վարույթով (173-րդ հոդվածով՝ պահանջին չենթարկվել) 31 խաղաղ ցուցարարի է բերման ենթարկել: Դեպքը գրանցվել է Tbilisi Mall-ի հարակից տարածքում:

Բերման ենթարկվածների մասին տեղեկությունը Radiotavisupleba-ին տրամադրել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունը։ Քրեական օրենսդրությամբ ոչ ոք ձերբակալված չէ։

Երեկ՝ փետրվարի 2-ին, մայրաքաղաքում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։ Ցուցարարները ցանկանում էին փակել Աղմաշենեբելի պողոտան:

Ցուցարարները մի քանի ժամ փորձում էին փակել ճանապարհները, այնուհետև Աղմաշենեբելի պողոտայից ափով շարժվեցին դեպի Ռուսթավելի պողոտա. երկու ամսից ավելի է, ինչ շարունակական բողոքի ակցիա է տեղի ունենում հենց այս վայրում։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ղեկավարած կառավարությունը  հանրահավաքից 2 օր առաջ Աղմաշենեբելի պողոտան ներառել է ռազմավարական օբյեկտների ցանկում և արգելել դրա արգելափակումը։ Սույն կանոնակարգը խախտելը պատժվում է ազատազրկմամբ։

Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին: Լրատվամիջոցների ուղիղ եթերում երևում էր, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում ցուցարարներին, հայհոյում նրանց բերման ենթարկելիս: