Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի քաղաքապետարանը «Մառնեուլոբա» տոնի միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար մրցույթ է հայտարարել:
Քաղաքապետարանը 161 հազար 750 լարի արժողությամբ մրցույթը հայտարարել է օգոստոսի 8-ին։ Մրցութային փաստաթղթում չի նշվում՝ թե երբ կացնկացվի «Մառնեուլոբա»-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել օգոստոսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցութային փաստաթղթերի համաձայն, ծառայությունները գնորդի հետ համաձայնեցված պետք է տրամադրվեն 2023 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին, որի ժամանակ գնորդի հետ կհամաձայնեցվեն պլանավորված միջոցառումների իրականացման կոնկրետ անցկացման ամսաթիվը և վայրը։
Նախագծի համաձայն, միջոցառմանը կներկայացվեն 18 համայնքներ, և յուրաքանչյուր համայնք կներկայացնի իրեն բնորոշ ավանդույթները, մշակույթը, երաժշտական համարները։ Տեղի կունենա նաև մրցանակաբաշխություն, որտեղ կպարգևատրվեն պատվավոր «Մառնեուլցի» կոչման համար, տարվա լավագույն մարզիկը և տարվա լավագույն արտիստը։ Նրանց կտրվի «Կրկին կվերածնվեն» մետաղական հուշանվեր և 1000 լարի դրամական պարգև։