Թբիլիսիում մեկ ամսում սխալ կայանելու համար 1,4 մլն լարիի տուգանք է գրվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության համախմբված բյուջեի մուտքերի համաձայն, 2024 թվականի հունվարին մայրաքաղաքում կայանման կանոնների խախտման համար գրված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 1 մլն 416 հազար լարի, 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 004 հազար լարի։
Ավելացել է նաև, ընդհանուր առմամբ, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար բյուջեում ներառված գումարը։ Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա հունվարին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բյուջե է մուծվել 17 մլն 982 հազար լարի, նախորդ տարվա 9 ամիսներին՝ 17 մլն 108 հազար լարի։
Ի դեպ, 2022 թվականի աշնանից կայանման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները 10 լարիից դարձել են 50 լարի։