Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքներն ակտիվ ընթանում են, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ նախագիծը նախատեսում է ճանապարհի տեխնիկական պարամետրերի բարելավում, մասնավորապես՝ ճանապարհածածկի վերականգնում, հեղեղատարների ու առկա արհեստական կառույցների նորոգում և նորերի կազմակերպում, ներքին ճանապարհների, բնակավայրերի բակերի ու կանգառների մուտքերի կազմակերպում, նաև ճանապարհի երթևեկելի մասի գծանշում ու ճանապարհային նշանների տեղադրում։
Տեղեկության համաձայն՝ ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից, արժեքը կազմում է 3,1 մլն լարի (մոտ 1 մլն 033 հազար 333 դոլար)։
Աշխատանքները կավարտվեն այս տարվա օգոստոսին։