Շուքրութցիները դադարեցրել են հացադուլը

Խորհրդարանի շենքի դիմաց շուքրութցիները դադարեցրել են հացադուլը:

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հայտնի դարձավ, որ «Ջորջիան Մանգանեզ»-ի և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրվանից, իսկ միջնորդը կլինի իշխող կուսակցության պատգամավոր Ռատի Իոնաթամիշվիլին։

Հացադուլ անող մարդկանց տեղափոխել են կլինիկա:

Չնայած հացադուլի դադարեցմանը, շուքրութցիները շարունակելու են իրենց ակցիան մինչև վերջնական պայմանավորվածության հասնելը։

Հացադուլը տևել է 43 օր։

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են 2021 թվականին խոստացած պայմանների կատարում: Խոսքն ընկերության գործունեության հետևանքով գյուղին հասցրած վնասի փոխհատուցման մասին է:

Ըստ ցուցարարների՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը լիովին անտեսել է երեք տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագիրը։ Բնակիչները պնդում են, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասները, պատասխան չեն ստացել անգամ Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյից։