Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող շուքրութցիների բողոքի ակցիան ավարտվել է:
Ակցիայի մասնակիցները վերադարձել են Շուքրութի գյուղ և ակցիան շարունակելու են այնտեղ: Նրանց խոսքով, եթե նույնիսկ ակցիան 10 տարի էլ շարունակվի, իրենք պատրաստ են պայքարել արդարություն հաստատելու համար:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են 2021 թվականին խոստացած պայմանների կատարում: Խոսքն ընկերության գործունեության հետևանքով գյուղին հասցրած վնասի փոխհատուցման մասին է:
Ըստ ցուցարարների՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը լիովին անտեսել է երեք տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագիրը։ Բնակիչները պնդում են, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասները, պատասխան չեն ստացել անգամ Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյից։