Վրաստանի տեխնիկական վերահսկողության գործակալության տվյալներով, շուկայում հայտնաբերվել են մանկական խաղալիքներ, որոնք քիմիապես աղտոտված են, իսկ որոշ խաղալիքներ կարող են շնչահեղձություն կամ մահ առաջացնել:
Ըստ գործակալության՝ քիմիապես աղտոտված է համարվում այն խաղալիքը, որում բորի ներթափանցումը կազմում է 585,9 մգ/կգ, ինչը 1,953 անգամ գերազանցում է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված թույլատրելի չափը:
Գործակալության փոխանցմամբ՝ շուկայում առկա խաղալիք ատրճանակների հավաքածուն չի համապատասխանում տեխնիկական չափանիշներին: Լաբորատոր փորձարկումներով պարզվել է, որ ատրճանակի փամփուշտների մեջ փոքրիկ բեկորներ կան, որոնք կարող են ներթափանցել երեխայի կոկորդը և խեղդել:
Մյուս վտանգավոր խաղալիքը փոքրիկ երեխաների համար նախատեսված գնդաձև խաղալիքն է: Գործակալության տվյալներով, այդ խաղալիքը փոքր շարժական մաս ունի, որը կուլ տալու դեպքում կարող է շնչառական բարդություններ առաջացնել։
Հաջորդը ջրային խաղալիք ատրճանակն է: Գործակալության հաղորդագրության համաձայն, այս խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական ստանդարտին։