
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ շուկաների աշխատանքն արգելված է, ու եթե շարունակեն գործել, ապա համապատասխան մարմինների կողմից կտուգանվեն:
Այս թեմային քաղաքի ղեկավարն անդրադարձել է՝ պատասխանելով ագրարային շուկայի մասով՝ լրատվամիջոցների հարցին. «Արգելվել է բոլոր տեսակի շուկաների գործունեությունը, հրաման կա, ու հրապարակվել է՝ ով իրավունք ունի շարունակել աշխատել, ով՝ ոչ: Ստացվում է՝ շուկաներն այդ իրավունքը չունեն», — ասել է Կալաձեն: