
Թբիլիսիում Շտապ օգնության համակարգման և շտապ օգնության կենտրոնի մոտ շտապօգնության աշխատակիցները, արհմիությունների հետ միասին ցույց են անցկացնում: Փոխանցում է RadioTavisupleba-ն:
Բժիշկները, բուժքույրերն ու վարորդները պահանջում են աշխատավարձի բարձրացում և արժանապատիվ աշխատանքային պայմանների:
Նշվում է, որ բժշկուհի Նանա Նակաշիձեի խոսքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրենք բանակցություններ են վարել նախարարության ներկայացուցիչների հետ, կայացել է 4 հանդիպում, սակայն չեն կարողացել համաձայնության գալ և միայն դրանից հետո որոշել են ցույցեր անցկացնել։
Շտապօգնության աշխատակիցները պատրաստվում են շարունակել մշտական ցույցերը՝ մինչև իրենց պահանջների կատարումը։