
Ռուսաստանի Դաշնության Լիպեցկի մարզում Մոսկվայից Թբիլիսի երթևեկող ավտոբուսը շրջվել է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ռիա Նովոստիին» հայտնել են, թե ավտոբուսում միայն Վրաստանի քաղաքացիներ են եղել։
Գործակալության տեղեկատվությամբ, զոհվել է 2, վիրավորվել՝ 9 ուղևոր, այդ թվում են նաև երեխաներ։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 19 մարդ։
Տրանսպորտային պատահարի պատճառներից մեկը եղանակային պայմաններն են նշվում։