Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մի քանիսում շրջված և ջարդված մեքենաներ են հայտնվել: Ով է և ինչ նպատակով է մեքենաները տեղադրել, դեռևս անհայտ է:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ մեքենաները տեղադրվել են քաղաքապետարանի հետ համաձայնեցված, ինչ-որ մասնավոր ընկերության նախաձեռնությամբ: Սակայն, թե ինչ ընկերություն է, քաղաքապետարանը գաղտնի է պահում՝ ասելով, որ ընկերության խնդրանքն է: