Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին ներողություն է խնդրել Զուգդիդիի աջակիցներից։ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Ղարիբաշվիլին հիասթափությունը նորմալ է համարել ու նշել, որ կան փոքր խնդիրներ որոնք ստեղծում են մեծ բացասական արդյունք:
«Զուգդիդիում հաղթել ենք բոլոր ընտրությունները: Նախորդ քաղաքապետը ձայների 67 տոկոսով էր անցել 2014-ին, հետո` 2016-ին: Հարցրել եմ, թե ի՞նչ ենք արել, որ իրավիճակը վատթարացել է: Բնակչությունը պարզ պատասխան տվեց` մոտ 2 տարի է քանդված ճանապարհները չեն նորոգվում: Հիասթափությունը լրիվ նորմալ է: Այդ պատճառով էլ ջանք չենք խնայում իրավիճակը շտկելու համար։ Կուսակցությունն առավելագույնս կկանգնի բնակչության կողքին»,-ասել է Ղարիբաշվիլին:
Զուգդիդիում արդեն մի քանի օր բողոքի ցույցեր են ընթանում: Ակցիաների ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև նաև բախում է եղել: