Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի ժամանած ցուցարարների երթը շարունակվում է: Նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք՝ միանալու հանրահավաքի մյուս մասնակիցներին։
Աջարիացիներն և սվանները երթով միացել են բողոքի ցույցին: Մեսխեր հետևյալ պաստառով են միացել ցույցին` «Մեսխեթին եղել է, կա և կլինի Եվրոպա»:
Բողոքի ակցիային միացել են նաև նորաձևության ոլորտի ներկայացուցիչները։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։