«Նոր Վրաստան» քաղաքական հարթակի հիմնադիր Գիորգի Վաշաձեն խոսելով երկրում ընթացող ցույցերի մասին՝ ներկայացրել է միացյալ ընդդիմության այս շաբաթվա ծրագիրը: Նրա խոսքով, պետք է շարունակել մեծ ակցիաները:
Այս շաբաթվա ընթացքում ընդդիմությունը մեծ ցույցեր կանցկացնի Զուգդիդիում (հինգշաբթի) և Բաթումիում (շաբաթ): Վաշաձեի խոսքով՝ ակցիաների նպատակը «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը կառուցողական աշխատանքի բերելն է:
«Թող կրկին գան բանակցությունների ու լսեն դիվանագիտական կորպուսի խորհրդատվությունները»,-ասել է Վաշաձեն:
Հիշեցնենք՝ նախօրեին դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ կայացավ իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում-բանակցությունների երրորդ փուլը, որի արդյունքում կողմերը կրկին ընտրական համակարգի շուրջ համաձայնության չեկան: