
2019-2020 ուսումնական տարվա ատեստատները շուտով հասանելի կլինեն: Շրջանավարտները 2020 թվականի հուլիսի 20-ից կկարողանան ձեռք բերել լրիվ ընդհանուր կրթության ատեստատը:
Հետաքրքրված անձինք փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել պետական ծառայությունների զարգացման գործակալության ցանկացած տարածքային վարչություն, հանրային կենտրոններ, կամ Արդարադատության տան ցանկացած մասնաճյուղի:
Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը Կրթության նախարարության տվյալների էլեկտրոնային բազայի հիման վրա կիրականացնի ընդհանուր կրթությունը հաստատող պետական փաստաթղթի փոխանցումը: