Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ կդրվեն 10 լարի արժողությամբ նոր թղթադրամներ։ Այն ներկայացրել է Վրաստանի կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։
Նոր թղթադրամների վրա ևս վրաց գրող Ակակի Ծերեթելիի պատկերն է, ինչպես նաև նրա «Գարուն» բանաստեղծությունից մի հատված:
10 լարի անվանական արժեքով թղթադրամների հակառակ կողմում պատկերված է խորհրդային շրջանի վրացի նկարիչ Դավիթ Կակաբաձեի «Իմերեթին իմ մայրն է» նկարը: