
Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMM) հաղորդագրության համաձայն՝ Խուրչիի շրջանում՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի հետ շփման գծի մոտ երեկ սեպտեմբերի 17-ին, EUMM առաքելության դիտորդները ժամանակավորապես ձերբակալվել են:
Ավելի ուշ EUMM-ը հայտնել է, որ դիտորդներին ազատ են արձակել անվնաս և առողջ:
«ԵՄ դիտորդական առաքելությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ցանկացած գործողության վերաբերյալ, որը խոչընդոտում է դիտորդներին իրականացնել իրենց լիազորված առաքելությունը: Նման դիտորդությունն անհրաժեշտ է հակամարտությունից տուժած տարածքներում կայունություն, թափանցիկություն և անվտանգություն ապահովելու համար: Նմանօրինակ միջադեպերը խաթարում են վստահությունը վերականգնելու և լարվածությունը կանխելու ջանքերը»,- հայտնել են EUMM-ից: