
Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում Վրաստանի հետ դե ֆակտո սահմանը խախտելու համար Վրաստանի ևս երկու քաղաքացի է ձերբակալվել։
Շփման գծի հարևանությամբ գտնվող Էրգնեթի գյուղում միջադեպերի կանխարգելման և արձագանքման աշխատանքային խմբերի նիստից առաջ Վրաստանի պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն լրագրողներին հայտնել է, որ օկուպացիոն ուժերը սեպտեմբերի 14-ին ձերբակալել են Սաչխերիի մունիցիպալիտետի Պերևի գյուղի բնակիչներ Գելա Իոբաշվիլին և Նուկրի Կալաշնիկովին։
Անթաձեի խոսքով, սեպտեմբերի 22-ին ծանուցում է ստացել, որ Ցխինվալիի դատարանը Գելա Իոբաշվիլիին և Նուկրի Կալաշնինովին երկամսյա նախնական կալանքի է դատապարտել։