
Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Ծնելիսի գյուղի մոտ ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու, տեղեկացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
ՊԱԾ-ը հերթական անօրինական փաստի վերաբերյալ տեղեկացրել է ժնևյան քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին․
«Ակտիվացվել են բոլոր գործող մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար»։
Ներկա պահին Վրաստանի ինը քաղաքացիներ գտնվում են Ցխինվալի բանտում և քննչական մեկուսարանում։