Շփման գծում Վրաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղի և օկուպացված Ցխինվալիի (Հարավային Օսիա) շրջանի Սվերի գյուղի մերձակայքում գտնվող օկուպացված տարածքում ապօրինաբար Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ երկու քաղաքացիներին էլ ապօրինաբար ձերբակալել են Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները:

Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը Լաշա Խեթերելին է. սա նրա 10-րդ ձերբակալությունն է, վերջին անգամ Խեթերելին Ցխինվալիի բանտից ազատ է արձակվել անցյալ տարվա սեպտեմբերին։

«Հերթական անօրինական ձերբակալման մասին տեղեկություն ստանալով՝ պետական ​​անվտանգության ծառայությունը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող թեժ գիծը: Տեղեկություն է տրամադրվել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին», — ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։

Նշված է, որ գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ ազատ արձակելու համար։