Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի մոտ՝ բաժանարար գծին հարող տարածքում, օկուպացիոն զորքերի ներկայացուցիչների ակտիվություն է նկատվում: Տեղեկությունը տարածում է քաղաքացիական ակտիվիստ Լուդա Սալիան։
Սալիայի խոսքով՝ անցնող շաբաթ, գյուղի մերձակա բլրի վրա նկատել է զինված մարդկանց գործողություններին, որտեղ ռուսները անցակետեր են տեղադրել։ Քաղաքացիական ակտիվիստն ասել է, որ հանգստյան օրերին անցակետերում օկուպացիոն ուժերի ակտիվություն, որպես կանոն, չի նկատվել:
Նույն տեղեկությունը հաստատել է նաև հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան, ով մարտի 2-ին ասել է, որ ռուսները հակաօդային սարքեր են բերել անցակետեր։ Քացարավան սոցցանցերում տարածել է համապատասխան տեսանյութը:
«Այս ամենը խոսում է այն մասին, որ օկուպացիոն ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Դա լինելու է խրամատներ փորելը, բլինդաժների տեղադրումը, անցակետերում հատուկ հակադրոնային զենքերի բաշխումը, որոնք հետագայում կօգտագործվեն անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համար»:
Ուշագրավ է, որ այս պահի դրությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը որևէ տեղեկություն չի հրապարակել։
Հիշեցնենք. 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Խուրվալեթի գյուղի մոտ գտնվող փոքրիկ բլուրը գրավել էին օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները։ Այս բլուրին է գտնվում գյուղի գերեզմանատունը, որը ներկայումս բաժանված է երկու մասի, այտեղ տեղադրվել են նաև «սահմանը» նշող պաստառներ, մոտակայքում «անցակետեր» են տեղադրվել: Խուրվալեթին առաջին գյուղն էր, որտեղ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները 2011 թվականին սկսեցին, այսպես կոչված՝ սահմանազատումը։
Օկուպացիոն գծի մոտ ապրող քաղաքացիները նշել են, որ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները հատկապես ակտիվ են վերջին մեկ ամսվա ընթացքում: