Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված Դիսևի գյուղի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի — հեղ.) մերձակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
Ըստ ՊԱԾ-ի՝ ձերբակալված քաղաքացին Գուգութիանտկարի գյուղի բնակիչ է։ Գուգութիանտկարի գյուղը սահմանակից է օկուպացված Դիսևի և Խելչուա գյուղերին։
ՊԱԾ-ը նշել է, որ դեպքի մասին տեղեկությունը ստանալուն պես ակտիվացրել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Անօրինական ձերբակալության ևս մեկ փաստի մասին տեղեկություն է փոխանցվել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
«Ակտիվացված են բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։
Ի դեպ, այս պահին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի բանտում և մեկուսարանում կա Վրաստանի 8 քաղաքացի, որոնց մեղադրանք է առաջադրվել, այսպես կոչված՝ սահմանը խախտելու համար։