Ռուսական զինուժի կողմից սպանված Թամազ Գինտուրիի սպանությունից 1 տարի է անցել: Վրաստանի 58-ամյա քաղաքացի Թամազ Գինտուրին սպանվել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին՝ Կիրբալի գյուղի մոտ գտնվող Լոմիսայի սրբավայրում մոմ վառելիս, սրբավայր նրա հետ այցելած Լևան Դոթիաշվիլին առևանգվել էր։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ և 143-րդ հոդվածներով՝ ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կրակոցից Վրաստանի քաղաքացու սպանության և քաղաքացու առևանգման հատկանիշներով, ինչը նշանակում է դիտավորյալ սպանություն և ապօրինի ազատությունից զրկելը։
Վրաստանի քննչական մարմինները մեկ տարի անց պատասխան չունեն, թե ով է սպանել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան Գինտուրիին։ Ընտանիքն այս ընթացքում շարունակում է պահանջել բացահայտել մարդասպաններին և պատժել նրանց։