Շփման գծում երեք քաղաքացի է ձերբակալվել. երկուսը դեռ կալանքի տակ են

Ռուսական օկուպացիոն ռեժիմը Վրաստանի Գորիի շրջանի Փլավիսմանի գյուղի մոտ ապօրինաբար Վրաստանի երեք քաղաքացու է ձերբակալել, մեկը ազատ է արձակվել, երկուսը շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին: ՊԱԾ-ից հայտնել են, որ ակտիվացրել են թեժ գիծը՝ Եվրամիության դիտորդական առաքելության ներգրավմամբ, նաև տեղեկացրել են Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

«Ակտիվացված են բոլոր մեխանիզմներն ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունը կրում է օկուպացիոն տերությունը»,- հաղորդել է ՊԱԾ-ը: