Երեկ վրացական մեդիայում տեղեկատվություն էր տարածվել, որ վրաց-օսական շփման գծում ձերբակալվել են Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) աշխատակիցները:
EUMM-ի մամուլի խոսնակ Նինո Սուխիտաշվիլին «Ալիք մեդիային» ասաց, որ «ձերբակալված ասվածը չափազանցված է»․
«Շփման գիծը հատելու համար մեր աշխատակիցներին մի քանի ժամով իրենց մոտ են պահել սահմանապահները, սակայն խոսելուց հետո անմիջապես ազատ են թողել»:
Չորչանա-Ծնելիսիի հատվածում իրավիճակը լարվեց դեռ օգոստոսին, երբ անվտանգությունն ապահովելու համար Վրաստանի ոստիկանությունը Չորչանայի մոտակայքում հսկման կետ բացեց: