Ապրիլի 30-ին Քարելիի մունիցիպալիտետի Դվան գյուղի մոտ գտնվող Վրաստանից չվերահսկվող տարածքում օկուպացիոն ուժերի ձերբակալած Վրաստանի քաղաքացիներ Չիտո Ախալկացին և Գոչա Մամագուլաշվիլին ազատ են արձակվել և գտնվում են Վրաստանից վերահսկվող տարածքում։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
«Ախալկացիի և Մամագուլաշվիլիի անհապաղ ազատ արձակման համար ակտիվորեն օգտագործվել են և՛ «թեժ գծի» մեխանիզմը, և՛ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մյուս գործիքները»,- նշել են ՊԱԾ-ից:
Ի դեպ, այս պահին Հարավային Օսիայի բանտում Վրաստանի յոթ քաղաքացի կա, նրանց թվում՝ նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն։