Այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի շրջակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով Վրաստանի 6 քաղաքացու են ձերբակալել։
Այս մասին խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստում պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՊԱԾ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսի Բատիաշվիլին։
Ըստ նրա՝ Վրաստանի 6 քաղաքացու ձերբակալությունն արդեն հաստատվել է, թեժ գիծ է գործարկվել, ներգրավված են միջազգային գործընկերները։
Ի դեպ, Մեդվիրսխևի գյուղը սահմանակից է Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի Ղրոմ գյուղին, որտեղ տեղակայված է ռուսական բազան։