Ձմռանը ջեռուցումն ապահովելու նպատակով շփման գծի մոտ ապրող բնակչությանը ֆինանսական աջակցություն կտրամադրվի: Այս տեղեկությունը տարածում է հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։
Նույն հաղորդագրության համաձայն, կշարունակվի նաև 2023-2024 ուսումնական տարվա ուսանողների ֆինանսավորումը: Ըստ գերատեսչության՝ շփման գծի շրջակա գյուղերում հակամարտությունից տուժած բնակչության կարիքներին արձագանքող ժամանակավոր կառավարական հանձնաժողովի 27-րդ նիստում որոշում է կայացվել ֆինանսական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։
«2013 թվականից տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի համանախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում բաժանարար գծին հարակից գյուղերում հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական և այլ պետական ծրագրերի աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրության մեջ: