«Վրաստանի բռնազավթած տարածքների մոտ գտնվող գյուղերում բնակվող 1600-ից ավել ուսանողների ուսման վարձը պետությունը կտրամադրի»: Այս մասին ասվում է կառավարության կայքում:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019-2020 թթ․ ուսման տարվա վարձի համար տրամադրել է 4 միլիոն լարի:
«Նախարարությունը 2013 թվականից իրականացնում է ակադեմիական բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակներում հաշվառված շփման գծում գտնվող գյուղերում բնակվող ուսանողների ուսման վարձի ֆինանսավորում: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են Գորիի, Կասպիի, Քարելիի, Խաշուրիի, Դուշեթիի, Օնիի, Սաչխերիի, Ծալենջիխի և Զուգդիդի մունիցիպալիտետներում Վրաստանի բռնազավթած տարածքների մոտ շփման գծի մոտակայքում գտնվող գյուղերի տուժած ուսանողներին:
2013 թվականից մինչ օրս բռնազավթած տարածքների մոտ` շփման գծում գտնվող գյուղերի ուսանողների ֆինանսավորման վիճակագրությունն աճում է: 2013 թվականին պետությունը ֆինանսավորել է 471 ուսանողի, իսկ այս տարի նրանց թիվը 1600-ից ավել է: Վերջին 7 տարիների ընթացքում պետությունն ընդհանուր առմամբ ֆինանսավորել է մոտ 7 հազար ուսանողի և ավելի քան 15 միլիոն լարի տրամադրել: Մեկ ուսանողի ուսման վարձը կազմում է 2250 լարի»,- ասվում է հայտարարության մեջ: