Որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում Շովիում աղետի գոտում հայտնաբերվել է ևս մեկ դի: Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից։
Բնական աղետի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի։ Շովում այսօր առավոտից վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանական ուժերը։ Բացի փրկարարներից, տեղում են նաև որոնվող անձանց մտերիմներն ու կամավորները: Պարզ է դարձել նաև, որ զոհվածներից վեցի ինքնությունը հաստատվել է:
Տարածված տեղեկության համաձայն, գտել են Ռաճայում հանգստացող, փնտրվող մեծ ընտանիքից կնոջ դին, Զազա Մեսխին և իր երեք երեխան դեռևս փնտրվում են:
Տեղեկության համար՝ օգոստոսի 3-ին Շովիում տեղի է ունեցել սողանք։ Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել։ Շովիում տեղի ունեցած ողբերգության պատճառով օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։