Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում հայտնաբերվել է 32-րդ զոհի մարմինը, հայտնում է ներքին գործերին նախարարությունը (ՆԳՆ):
Ըստ տեղեկության՝ զոհի մարմինը հայտնաբերվել է Ռաճայի Ճանճախի գետի հունում. մեկ այլ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Միջոցառմանը ներգրավված են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ծանր տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, լողացող մեքենաներ և շների մի խումբ»,- նշված է ՆԳՆ-ի սեպտեմբերի 10-ին տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: