
Վրաստանի Ռաճայի շրջանի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվը օգոստոսի 22-ի դրությամբ հասել է 29-ի։
Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Ծառայության տվյալներով՝, ևս 4 հոգի որոնվում է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: Փրկարարական աշխատանքները սկսվել են բոթից մոտ 3 ժամ անց։