
Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին Տեառնընդառաջի տոնի առթիվ։
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է քրիստոնեական սուրբ տոներից մեկը՝ Տեառնընդառաջը՝ Տիրոջ Ավետումը, այն օրը, երբ Հիսուսին բերեցին Երուսաղեմի տաճար, որտեղ նրան տեսավ Սիմեոն մարգարեն։
Կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին ու նրա ծխականներին տոնի առթիվ և մաղթում հաջողություններ», — ասված է շնորհավորանքի տեքստում։