Վրաստանի խորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական բացիկի ձևավորման պատճառով բուռն քննադատություններից հետո լուսանկարը փոխվեց։
Խորհրդարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված շնորհավորական բացիկի մեջ օգտագործվել էր Ռայխստագի վրա խորհրդային դրոշի տեղադրման լուսանկարը, որի պատճառով գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը քննադատում էին խորհրդարանին խորհրդային դրոշն օգտագործելու համար։ Փոխված լուսանկարը` ստորև․
Բանն այն է, որ Վրաստանի օրենքն արգելում է տոտալիտար խորհրդանիշների օգտագործումը։ Մասնավորապես, «Ազատության խարտիայի» համաձայն, որը հաստատել է Վրաստանի խորհրդարանը, հանրային կառույցներին արգելվում է հասարակական վայրերում օգտագործել կոմունիստական տոտալիտար խորհրդանիշներ, այդ թվում՝ դրոշներ։