
«Շնորհակալություն Ադրբեջանին՝ Հեյդար Ալիևի հրապարակում վրացական դրոշի գույներով լուսավորության և ամուր աջակցության համար»,-այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում դիմելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Հաղթելու համար միմյանց ձեռք մեկնելուց ավելի լավ ճանապարհ չկա», — գրել է Զալկալիանին:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ապրիլի 14-ին երեկոյան 21:00-ին Բաքվում Հեյդար Ալիևի անվան հրապարակը վրացական դրոշի գույներով է լուսավորվել, որով Ադրբեջանը հայտնում է իր աջակցությունն ու համերաշխությունը Վրաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: