TBC Capital-ի հետազոտության համաձայն, 2022 թվականին Թբիլիսիում կառուցապատողների շինարարության միջին արժեքը 1 քառակուսի մետրի համար կազմել է 546 դոլար, իսկ տարածքի վաճառքի գինը՝ 1 092 դոլար։
Ըստ հետազոտության՝ ստացվում է, որ վաճառքի գինը կրկնակի կամ 100 տոկոսով ավելի է։ Նույն հետազոտության ընթացքում անցկացված հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ շինարարության գործընթացի տևողությունը և ծախսերը կախված են հետևյալ հիմնական գործոններից՝ օգտագործվող նյութերի որակից, նախագծի ճարտարապետական ձևերից և իրականացվող աշխատանքի վայրից:
Նշվում է, որ 2022 թվականին Թբիլիսիում կառուցապատման 1քմ մակերեսի համար զարգացման նախագծերի միջին արժեքը կազմել է 546 դոլար, իսկ Բաթումիում՝ 502 դոլար։ Ընտրված կառուցապատողների նախագծերում բնակելի տարածքի վաճառքի միջին գինը Թբիլիսիում կազմել է 1 092 դոլար մեկ քառակուսի մետրի համար, իսկ Բաթումիում՝ 1 159 դոլար:
«Ընդհանուր առմամբ, զարգացման նախագծերի շահութաբերության վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված ծախսերի և զուտ շահույթի միջև կապը թույլ է. կառուցապատող ընկերությունների շահույթը հիմնականում բացատրվում է այլ գործոններով, որոնք կարող են լինել ընկերության հեղինակությունն ու փորձը, նախագծի բարենպաստ դիրքը, արդյունավետ մարքեթինգային արշավը և բարձր որակավորում ունեցող վաճառքի թիմը»,- նշված է հետազոտության մեջ: