Նախորդ տարի Վրաստանում շահագործման է հանձնվել 2,500 օբյեկտ՝ 2,1 մլն քմ ընդհանուր մակերեսով:
Տեղեկությունը կարելի է գտնել Վրաստանի վիճակագրական ծառայության պաշտոնական էջում:
Ամենից շատ Վրաստանում կառուցում են Թբիլիսիում, Աջարիայում և Քվեմո-Քարթլիում:
Ըստ վիճակագրության՝ նախորդ տարի 2017-ի համեմատ կառուցված օբյեկտների թիվը 4,8 տոկոսով պակասել է:
2018-ին Վրաստանում տեղական իշխանությունների կողմից կառուցման 10,200 թույլտվություն է եղել: Դրանք հիմնականում բնակելի համալիրներ են, հյուրանոցներ, առևտրային կետեր: Հիմնական հատվածը բաժին է ընկնում բնակելի շինություններին:
Հատկանշական է հիշել, որ 2018-ին կառավարությունը խստացրեց Վրաստանի տարածքում շինարարության թույլտվության կարգը: