
2023 թվականի սեպտեմբերին շինարարության արժեքի ցուցանիշը օգոստոս ամսվա համեմատ աճել է 1,6 տոկոսով։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Նույն տվյալների համաձայն, նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 3,2 տոկոս աճով, ինչը 0,71 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 12,6 տոկոսով։ Ցուցանիշի աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 32,3 տոկոսով և շինանյութի գնի 6,3 տոկոս աճով, ինչը, համապատասխանաբար, նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը: