Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat-ի) տվյալներով՝ 2023 թվականի մարտին շինարարության արժեքի ցուցանիշը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1,7 տոկոսով։
Ըստ Geostat-ի, նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում աշխատողների միջին ամսական աշխատավարձի 14,8 տոկոս աճով, ինչը 2,55 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
«2022 թվականի փետրվարի համեմատ, շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 6,6 տոկոսով։ Տարեկան ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է շինանյութերի 4,8 տոկոս գնաճով, ինչը 2,69 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը»,- տեղեկացրել է վիճակագրության ծառայությունը։