Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում կանցկացվի «Շին» բազմազգ փառատոնը: Փառատոնի կազմակերպման համար Մառնեուլիի մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 20-ին 85 հազար լարիի մրցույթ է հայտարարել։
«Շին» փառատոնի մրցույթին առաջարկներ ներկայացնել կարելի է սեպտեմբերի 26-29-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ տեղեկության՝ միջոցառումը կանցկացվի 2023 թվականին Մառնեուլի քաղաքի տարածքում՝ հոկտեմբերի երկրորդ կեսին։
Ի դեպ, փառատոնն Մառնեուլիի մունիցիպալիտետում առաջին անգամ նշվել է 2022 թվականին՝ Ալգեթի գյուղում։ Այնուհետև մշակութի կենտրոնը հայտարարեց, որ փառատոնը ավանդական տեսք է ստանալու և ամեն տարի փոխվելու է անցկացման վայրը։
Անցած տարի փառատոնի համար Մառնեուլիի բյուջեից ծախսվել էր 21 հազար լարի, այս տարի գումարն ավելացել է 64 հազար լարիով։