
Թբիլիսիի Միխեիլ Լերմոնտովի անվան փողոցում վթարային շենքի ապամոնտաժման ընթացքում փլուզվել է պատերից մեկը, ինչի հետևանքով երեք աշխատող մնացել է փլատակների տակ:
Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, հրշեջ-փրկարարները բանվորներին արագ դուրս են բերել: Բոլոր երեքն էլ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:
Շտապօգնության բժիշկներն արդեն իսկ առաջին օգնություն են ցուցաբերել աշխատողներին: