
Շեկվեթիլիում, հյուրանոցի շինարարության ընթացքում, երկու բանվոր է ընկել, որոնցից մեկը տեղում մահացել է: Տեղեկությունը հաստատել են ներքին գործերի նախարարությունից:
ՆԳՆ-ի հաղորդմամբ, փաստի առնչությամբ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով:
Հետաքննությունն իրականացվում է «լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով կամ տնային կալանքով՝ 6 ամսվանից 2 տարի ժամկետով: